Անձնական բյուջեն պլանավորելու, կառավարելու համար Abcfinance.am–ը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի, գործիք է ստեղծել։
Նշվում է, որ ապացուցված է՝ բյուջե կազմելն օգնում է պահպանել ֆինանսական կարգապահությունը և կուտակել անհրաժեշտ գումար։
Գործիքի միջոցով կարող եք՝
- Դասակարգել ծախսերը և տեսնել, թե ինչի վրա եք իրականում նախատեսվածից շատ ծախսում,
- Հստակ տեսնել կատարված ծախսերը, հեշտորեն առանձնացնել առաջնային ծախսերը և կրճատել երկրորդայինները՝ միաժամանակ խնայելով գումար ապագա նպատակների համար,
- Տեսնել Ձեր բյուջեի ամբողջական պատկերը, պլանավորել և կառավարել այն։
Գործիքը շատ օգտակար է և բավականին հեշտ է օգտագործվում:
Ներբեռնեք անվճար՝ այստեղ: