Առողջապահության նախարարության էլեկտրոնային գործիքներից մեկի շնորհիվ քաղաքացիները կարող են իմանալ, թե բուժհաստատություններում ազատ մահճակալներ առկա են, թե ոչ:
Այս տեղեկությունը շտապօգնությանը ևս թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։
Ինքնուրույն իմանալ, թե որ հաստատությունում քանի ազատ մահճակալ կա։ Պետք է նշել բուժհաստատության անունը և աջ անկյունում կտեսնեք ընդհանուր մահճակալների և դրանցից ազատների քանակը։ Կարող եք տեսնել նաև, թե ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, կամ այլ բաժանմունքում քանի ազատ տեղ կա։
Պատկերը կբացվի ստորև ներկայացված նկարի տեսքով։
Ստուգելու համար անցեք այստեղ: