Վաչագան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 27.02.2013թ Արարատի մարզի Ազատավան գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում ինքն իրեն աճած կաննաբինոլ, տետրահիդրոկաննաբինոլ ու կաննաբիդիոլ պարունակող կանեփի բույսից չորացած տերևներ պոկելով, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի` 1.42 գրամ չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ծխելու եղանակով, իր օգտագործելու համար հարմարեցնելով, մանրացրել և պահել է իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից էլ նշված թմրամիջոցը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ավտոմեքենայի զննությամբ:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net