Կին վարորդը վրաերթի է ենթարկել հանգիստ քայլերով փողոցը հատող հետիոտնին

Նախկինում դատվածություն չունեցող Միլենա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 19-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ավտովարորդ Մելինե Կ.-ն իրեն պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի տեխնիկապես սարքին ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի` Արշակունյաց պողոտայից դեպի Գ.Նժդեհի հրապարակ տանող ուղեմասով: Հասնելով Գ.Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` ազատ տեսանելիության պայմաններում հնարավորություն ունենալով տեսնել փողոցն իր ընթացքի ուղղությամբ աջից դեպի ձախ հատող Ռուստամ Գ.-ին` ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմոբիլը մինչ վերջինիս հասնելը կանգնեցնելուն կամ երթևեկության մյուս մասնակիցների համար անվտանգ մանևրումով շրջանցելու համար, նույն արագությամբ և ուղղությամբ շարունակել է ընթացքը, որի ընթացքում ավտոմեքենայի առջևի աջ դռան հատվածով վրաերթի է ենթարկել հանգիստ քայլերով փողոցը հատող Ռուստամ Գ.-ին` անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել