Ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պարզաբանում է տարածել՝ նշելով․
«Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը։
Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց։
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ։
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար։
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում չեմ էլ վախենալու:
Պապս կասեր՝ « Դավոն նստողը կուզեկուզ ման չի գա»»:
Հիշեցնենք, որ Հովսեփյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին հայտարարությամբ էր հանդես եկել հունվարի 8-ին։