ԲՍՓՀ-ն հաշմանդամության կարգը կփոխվի

ՀՀ վարչական դատարան է դիմել Կիրակոսյանն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին իր հաշմանդամության 1-ին խմբի առկայությունը ճանաչելուն և պատասխանողին «Սուրբ Գրիգոր Լուսավորից» ԲԿ» ՓԲԸ կողմից տրված «էպիկրիզ»-ի հիմքով նոր վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Կիրակոսյանը մանկուց` 6 տարեկանից է հաշմանդամ 1964-1965թթ., սակայն հաշմանդամ չի ճանաչվել մինչև 2008թ-ը։ Այժմ նրա 1-ին խմբի իրական հաշմանդամությունը հաստատող անցյալ փաստաթղթերը` ապացույցները, բացակայում են և անհնար է վերականգնել։ Կիրակոսյանը 21.02.2008թ. առաջին անգամ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 ԲՍՓՀ` խնդրելով իրեն ենթարկել բժկասոցիալական փորձաքննության` հաշմանդամության սահմանման նպատակով։ Լուռու թիվ 1 ԲՍՓՀ-ն, ելնելով անձի զննման տվյալներից, սահմանել է հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, 1 տարի ժամկետով։

26.01.2009թ. հաշմանդամության սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ Կիրակոսյանին վերափորձաքննության արդյունքում սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, 1 տարի ժամկետով։ 07.06.2010թ. Կիրակոսյանը վերափորձաքննության նպատակով դիմել է Լոռու թիվ 1 ԲՍՓՀ։ 22.06.2010թ. Լուռու թիվ 1 ԲՍՓՀ-ն, ուսումնասիրելով հայցվորի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը, և սահմավել է հաշմանդամության 2-րդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով, անժամկետ։ Հայցվորը, համաձայն չլինելով որոշման հետ, այն վարչական կարգով բողոքարկել է և ուղեգրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ։

Գործում առկա ՀՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ նյարդաբանական բաժանմունքի կողմից Կ. Կիրակոսյանին տրված «էպիկրիզ»-ի համաձայն` Կիրակոսյանի ախտորոշումը ` «մանկական ցերեբրալ պարալիչ, կայուն մնացորդային երևույթներով (ատակտիկ ուղեղիկային ձև) ստատոլոկոմոտոր ֆունկցիայի ծանր խանգարումներով, չափավոր դիզարտրիայով, շարժումների դիսկորդինացիայով արտահայտված մկանային հիպոտոնիայով, վերին վերջույթների պարեզով, ստորին վերջույթների պլեգիայով, չափավոր մտավոր հետամնացությունով, ասթենո-նևրոտիկ համախտանիշով։ Ցանցենու պիգմետնային դեգերեներացիա, տեսաներվի սուբատրոֆիա։»։

Սույն գործով Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման, և վճռել է՝
պարտավորեցնել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը ընդունել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ կողմից տրված «էպիկրիզ»-ի հիմքով Կիրակոսյանի հաշմանդամության 1-ին խմբի առկայությունը սահմանող վարչական ակտ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել