Շնորհակալ ենք Ազիզ Թամոյանին և ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի:

Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար:
Արցախի Հանրապետության քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին՝ այս ծանր կորստի առթիվ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել