«Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։

Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով տուժածն ու 22-ամյա մի երիտասարդ վիճաբանել են։ Վերջինս իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդուն:

Երիտասարդը հայտնաբերվել է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել