Իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը․ Տեր Հովհաննես

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ Ի ՔՐԻՍՏՈՍ,

Իմ ամեն Նոր տարին սկսվել է եկեղեցուց,սահմանից, զինվորների շնորհավորանքից և ավարտվել օրհնությամբ: Ցավոք այս տարի ամեն ինչ այլ է. իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը: Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ, սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է.
կորցրել է մեր քաջ հայորդիներին և Արցախի տարածքների զգալի մասը:

Աղոթենք Առ Աստված,մեր հերոսների հոգիների և մեր մեղքերի թողության համար: Մենք Նոր տարին թեկուզ մի փոքր ուշ, բայց հաղթանակով պետք է տոնենք:
2021 թ-ն մերն է լինելու:

Աստված պահապան ձեզ իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել