Ա.Դ.-ն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի, Խորեն Գասպարյանի, նոտար Անժելա Ցականյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Արմավիրի ՏՍ` անշարժ գույքի` խանութի և հողամասի 22.09.2010թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդը, այդ աճուրդի հիման վրա 2010թ. սեպտեմբերի 27-ին կնքված (սեղանամատյան թիվ 4754) առուվաճառքի պայմանագիրը և այդ հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 08.07.2009թ. վճռել է Ա.Դ.-ից հօգուտ հայցվոր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բռնագանձել 1.009.048,28դրամ, բռնագանձումը տարածել գրավադրված գույքի` պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզում գտնվող 41.5 քմ մակերեսով խանութի և 0.005 հա մակերեսով հողամասի վրա, իսկ այն չբավականացնելու դեպքում նաև պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի կամ դրամական միջոցների վրա։
12.01.2010թ. կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլէկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում։ 29.11.2010թ. թիվ 57-370 տեղեկանքի համաձայն 08.07.2009թ. վճռից հետո Հայցվորի կողմից կատարվել են կանխիկ վճարումներ, որից 17.07.2009թ.-100.000 դրամ տույժ և տոկոս, 11.08.2009թ. -100.000 դրամ տույժ և տոկոս, 12.09.2009թ. 67.500 դրամ։ Ըստ նույն տեղեկանքի` Ա.Դ.-ն 2009թ. վճարել է նաև 250.000 դրամ, որից 127874.5 դրամը տոկոս, իսկ 122125.5-ը մայր գումար։
Աճուրդի ընթացքում վաճառվել է անշարժ գույքն ամբողջ ծավալով` 160.8քմ մակերեսով շինություն և 0.0125հա մակերեսով հողամաս։
Սույն գործով դատարանը որոշեց Ա.Դ.-ի հայցն ամբողջությամբ բավարարել:
Աղբյուրը` Իրավաբան.net