Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սամվել Կ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 4-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կորյուն-Աբովյան խաչմերուկի մոտ գտնվող կանգառում Ծովինար Պ.-ի վերարկուի գրպանից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափի` 45.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ C3222» մոդելի բջջային հեռախոսը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համափայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net