Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մարգարիտա Ի.-ի:
Վերջինիս մեղադրվում է նրանում, որ կեղծ տեղեկանքներ ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա ՍԾՏԲ և Մալաթիա-Սեբաստիա ՍԱՏԲ` պարբերաբար խաբեությամբ ստացել ու հափշտակել է նպաստ և կենսաթոշակ` պետությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net