Լիպարիտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի պայմանագրային զինծառայող, 21.07.2012թ-ին` ժամը 22:30-ից մինչև ժամը 06-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու դիտավորությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կամո փողոցի թիվ 6 դպրոցին հարակից տարածքում գտնվող Վարշամ Մ.-ին պատկանող վագոն-տնակ և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ու քանակի մսամթերքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, կենցաղային իրեր և այլ մթերքներ:
Բացի այդ, 2012թ հուլիսի 23-ի գիշերը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքի բնակիչ Վիտալի Պ.-ի հետ` գնացել են Արագածոտնի մարզ Ալագյազ գյուղի սկզբնամասում գտնվող Ջուլիետա Մ.-ին պատկանող խանութ, որտեղ իրենց հետ նախապես վերցված լինգով կոտրել են խանութի դռան կողպեքը, ապօրինի մուտք գործել խանութ և այնտեղից հափշտակել շուրջ 180000 ՀՀ դրամի տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, քաղցրավենիք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net