Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը սահմանում է հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու համար նախատեսվող պատիժները։
Վերջին անգամ հոդվածը խմբագրվել է 2011-ին։
Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը` պատժվում է տուգանքով` 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Oրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը` պատժվում է տուգանքով`500-ից մեկ միլիոն դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: