Ապրիլի 17-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1977 թ. ծնված Բորիս Օկոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 19.30-ին, «DAF»-ի վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net