Նոտարը, այս կամ այն նոտարական գործողությունը կատարելու համար կարող է պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր:
Նոտարի կողմից ստացվող ամբողջ թղթակցությունը նույն օրը գրանցվում է մտից փաստաթղթերի գրանցման մատյանում: Թղթակցություններն ընդունում է նոտարը կամ նրա կողմից լիազորված նրա օգնականը, այլ աշխատակիցը, ինչպես նաև նոտարի ստաժորը: Նոտարն իրավունք ունի գործավարության իրականացման պարտականությունները դնել մեկից ավելի անձանց վրա:
Նոտարի մյուս աշխատակիցներին կամ ստաժորներին արգելվում է անմիջականորեն ծառայական թղթակցությունն ընդունել:
Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի ներքևի մասում, աջից` դրվում է մուտքի դրոշմակ, որում նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:
Աղբյուրը` Իրավաբան.net