Էս կարկատված վրանում վեհություն կար, պետություն կար ու հայրենիք, մարդկություն, պատիվ ու անպարտություն․ քանի-քանի երեխա կա, որ Ամանորը դիմավորելու է հենց էսպիսի վրանում․ Սամվել Խաչատրյան

Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա էլ էր վրան….. ձեռքով կարկատած, հնարավոր բոլոր միջոցներով, կտոր առ կտոր հավաքված, հնամաշ, արյունոտված, տեղ-տեղ պատռված պլաշ պալատկեքից, ալյուրի պարկերից, ցելոֆաններից ։

Բայց այն ուներ առաքելություն՝ Հայրենիքի ու Հայոց պետության սահմանն էր ազդարարում։

Այս վրանը Հայաստանի առաջին ՕՋԱԽՆ էր, էստեղից է սկիզբ առնում այսօրվա պետականությունը։

Զինվորների վիրավոր ձեռքերով ա գրվել էս պատմությունը՝ երեխեքի առողջության զոհաբերմամբ։

Էս կարկատված վրանում վեհություն կար, պետություն կար ու հայրենիք, մարդկություն, պատիվ ու անպարտություն։

Այն բազմակի անգամներ ավելի ամուր էր, քան շատերի ամրոցանման տները։

Հայաստանի նման էլ կտոր_կտոր էր, բացերը շատ, թերի, անձրևից կաթում էր, քամուց քանդվում։ Երբեմն էլ անձրևաջրերը գունավորվում էին կարմիրով՝ արյունոտ մակերեսները լվանալով և լցնելով ներս…..

Սա էլ էր վրան, հրապարակում տեղադրվածն էլ….

Քանի-քանի երեխա կա, որ Ամանորը դիմավորելու է հենց էսպիսի վրանում՝ պաշտպանելով հրապարկի վրաններն ու դրանցում թաքնվող ՀԱՅ-ին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել