Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:
Կրթության ոլորտում լիցենզավորման ենթակա են գործունեության հետևյալ տեսակները.
1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում
2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում
3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում
4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում
6. Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի)
7. Բակալավրի կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)
8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի):
Գործունեության նշված բոլոր տեսակները ենթակա են լցենզավորման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Այս տեսակ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմաններից է վայրի առկայությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net