Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմինե Վ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական գործով վկա Նունե Ա.-ի առողջությանը վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի զուգորդմամբ հարկադրել է վերջինիս սուտ ցուցմունք տալ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ 2-րդ կետի` վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net