«Ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել ու իմ վրա պատասխանատվություն էի զգում»․ այս մասին ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, իր ելույթում ասաց 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ պարտավորություն էր զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեց հայկական կողմը։ «Մինչև այսօր ես ամաչում էի, որ մենք մինչև հիմա չենք հեռացրել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և իմ վրա պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը դուրս չշպրտեցինք»,-ասաց նա։