Լսու՞մ ես, Նիկոլ, սուտ ու անինքնասեր կառավարություն է քեզ կոչում կարմիր բերետավոր սպան․ Գեղամ Մանուկյան

Հանրապետության հրապարակում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ գործադուլին ու դասադուլին։

Նա նաև հայտարարություն կարդաց այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետներ գումարտակի հրամանատարի տեղակալ  Խաչատուր Մակիչի Թովմասյանը, ով ամուսնացած է, ունի 4 երեխա ու առայությունը սկսել է 2006 թվականին՝ շարքայինից՝ դուրս է գալիս աշխատանքից։

«Այլևս հնարավոր չեմ գտնում շարունակել իմ ծառայությունը այս սուտ և անինքնասեր կառավարությանը։ Լսու՞մ ես, Նիկոլ, սուտ ու անինքնասեր կառավարություն է քեզ կոչում կարմիր բերետավոր սպան»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել