«Տաբլետկաներն առաջարկեք ձեր ղեկավարին», «Դուք տաբլետկաների մասնագե՞տ եք»․ վեճ՝ ավագանու նիստին

Ավագանու նիստին այսօր՝ դեկտեմբերի 22-ին վիճաբանություն տեղի ունեցավ ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանի, Թեհմինա Վարդանյանի և Հայկ Մարությանի միջև։

Դավիթ Խաժակյանն իր ելույթի ավարտին ասաց, որ քաղաքապետը լեգիտիմ չէ և բոլորը միասնաբար պետք է հեռանան։

Մարությանն արձագանքեց ելույթին՝ նշելով․ «Կարծում եմ երևանցիները շատ լավ գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել եք հենց դուք, մաքսիմալ, սրանից մեծ վնաս հնարավոր չէր պատճառել»։

Խաժակյանը միջամտեց Մարությանի խոսքին, ինչը վիճաբանության վերածվեց․ քաղաքապետը նշեց, որ շուկայում են, Խաժակյանն իր հերթին հորդորեց չմեկնաբանել իր ելույթը։

«Պարոն Խաժակյան, հանգստացեք, եթե ուզում եք փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք»,-ասաց Մարությանն ինչին միջամտեց Թեհմինա Վարդանյանը․ «Տաբլետակներ առաջարկեիք ձեր ղեկավարին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել