Վարչական վարույթում ա՞նձը, թե՞ վարչական մարմինն է կրում ապացուցման պարտականությունը: Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե անձի համար բարենմա՞ստ, թե՞ ոչ բարենպաստ հանգամանք պետք է ապացուցվի:
«Անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Եթե անձի կողմից ապացուցման ենթակա և վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:
Եթե վարչական մարմնի կողմից ապացուցման ենթակա և վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net