Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու և կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի և կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը:
Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ներքին կանոնակարգի պահանջները:
Կարգապահական գումարտակի հրամանատարությունը պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստականության դասընթացներ:
Դատապարտյալի նկատմամբ, ուղղման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված ուղղման այլ միջոցներ:
Աղբյուր՝ Իրավաբան.net