ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ.
Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»: