«Հրաժարական չտաս»․ Փաշինյանը սառնակունքցիների հետ սգո բաժակ բարձրացրեց զոհված զինծառայողների համար

Սյունիքի Սառնակունք գյուղում քաղաքացիները առաջարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եռօրյա սգի շրջանակներում հարգել զոհված զինվորների հիշատակը։

«Մենք հիմա հետցնցումային իրավիճակում ենք գտնվում և պետք է ամեն ինչ անենք իրավիճակը կայունացնելու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին փնտրելու համար։ Երեկ անտառներում պատսպարված մեր 6 զինծառայողների հայտնաբերումը, ինչքան էլ դա վատ է հնչում, բայց տրամադրություն է փոխել։ Այդ սգի մեջ մենք բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որպեսզի դրա շուրջ մեր լավատեսություն կառուցենք»,-նշեց վարչապետը։

Սյունեցիներից մեկը հայտարարեց, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, նա նրանց կդավաճանի․ «Հրաժարական չտաս»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրենց աջակցություն է պետք վարելահողերի հետ կապված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը առաջիկայում գյուղացիների աջակցման ծրագրեր է նախատեսումը իրականացվել և այդ բոլոր հարցերը կընդգրկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել