Եթե ապրանքը պատահական վնասվում է, ռիսկն անցնո՞ւմ է գնորդին

Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Պայմանագրի պայմանը, որի համաձայն ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին` ապրանքն առաջին փոխադրողին հանձնելու պահից, դատարանը գնորդի պահանջով կարող է համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորած կամ վնասված է, սակայն այդ մասին գնորդին չի հայտնել:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել