Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Դատական ծախսերը բաշխվում են գործին մասնակցող անձանց միջև՝ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Սակայն, եթե գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնություն է կայացվում, ապա դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են վերը նշված կանոններին համապատասխան:
Հ.Գ. Յուրաքանչյուր անգամ հայց ներկայացնելիս մտածե՛ք՝ արդյո՞ք այն հիմնավոր է, որպեսզի իզուր չվճարեք դատական ծախսերը:
Աղբյուրը` Իրավաբան.net