Պաշտպանության նախարարը՝ հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին․ «Դա 4 օրվա տեսանյութ էր»

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, պատասխանելով «Զինուժ մեդիա»-ի հարցերին, անդրադարձել է հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին տեսանյութերին․

«Տեսանյութերը, որոնք ի հայտ են գալիս, մի քանի օր առաջվա են։ Միջադեպեր կարող են լինել, որ գան սահմանի մոտ, և հիմա էլ աշխատանքներ են տարվում։ Այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, պետք է շատ ուշադիր լինել, և եթե այդպիսի դեպքեր են տեղի ունենում, որոնք անհասկանալի են մեր քաղաքացիների համար, պետք է կապվեն ԱԱԾ-ի  «թեժ գծին» և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի բացահայտվի՝ ինչ է եղել, և հանրությունը իմանա։ Բայց պետք չէ պանիկայի ենթարկվել։ Այդ տեսանյութը, որ համացանցում շրջանառվում է, 4 օրվա է»,- ասել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել