Այժմ ադրբեջանցիները գյուղին շատ մոտ են․ Որոտանի համայնքապետ

Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը Իրավաբան․net-ին փոխանցեց, որ այժմ ադրբեջանցիները գյուղին շատ մոտ են։

Համայնքապետը, խոսելով այսօր գյուղ մտած ադրբեջանցիներից, ասաց, որ ինքն անձամբ չի հանդիպել նրանց, և այդ հարցը կարգավորել են ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսած վաղվա այցի մասին Սուրիկ Օհանջանյանն ասաց․

«Մեր խնդիրը սահմանն է, եթե ինքը կարողանա մի քանի կիլոմետր հեռացնի, մեր հարցը դա է, այլ խնդիր չկա»։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով:

1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս- Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս- Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել