ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, երբ ազգակործան իշխող և մերձիշխանական կուսակցություններին և նրա պարագլուխներից յուրաքանչյուրին չի առաջադրվում պետության բռնզավթման մեջ անհատական մեղավորության վերաբերյալ իրավական հետևանք առաջացնող քաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր՝ Հայաստանը սպանած, հարստահարած, կեղեքած նախկին զինվորականները, ԱԱԾ-ականները դուրս են գալիս սեփական պետության և ժողովրդի դեմ՝ պետությունն ու պետականությունը փրկողների պատմուճանը հագած:
Մարդիկ, ովքեր հետևողականորեն բանակից վերացրել են հետախուզությունը, ռազմավարական պլանավորումը, ովքեր եղել են բանակում գողական բարքերի հովանավորները, ովքեր անձնական պատասխանատվություն են կրում բանակում ինքնասպանությունների և սպանությունների համար, ովքեր որակյալ և արդիական զորամաս և խրամատ կառուցելու փոխարեն Հայաստանում և արտերկրում վիլաներ ու առանձնատներ են կառուցել, ովքեր արդիական և նոր սպառազինություն ձեռք բերելու փոխարեն բանակի վզին են փաթաթել և հովանավորել աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող Պատրոն Դավոյի նման հանցագործներին, նրանք, ովքեր արցախյան վերջին պատերազմում նույնիսկ անցնում են դավաճանական տարբեր դրվագներով հարուցված քրգործերով այսօր պետության և պետականության անունից խոսելու իրավունք են վերապահել իրենց:
ԱԱԾ-ականները, ովքեր 25 տարի երկրում արտաքին վտանգներ չեզոքացնելու, դրանց դեմ արդյունավետ պայքար մղելու փոխարեն, ոռոգել են ներերկրային անհանդուրժողական մթնոլորտը, նրանք, ովքեր թույլ են տվել, որ երկրում Հոկտեմբերի 27 տեղի ունենա, նրանք, ում համար 1998-2008թ.թ. քաղաքական սպանությունները՝ գլխավոր դատախազի սպանությունը, Ռազմական ոստիկանության պետի սպանությունը, ՆԳ փոխնախարարի սպանությունը, ԱԺ նախագահի և փոխնախագահների սպանությունը, վարչապետի և մյուսների սպանությունը ոչ թե հրաժարականի, այլ պաշտոնի առաջխաղացման առիթ են դարձել, այսօր խոսում են պետության և պետականության մասին:
Նրանք, ովքեր ամեն ինչ արել են, որ Հայաստանում առնվազն 25 տարի նորմալ ընտրություն տեղի չունենա, որ երկրում հեղափոխությունը դառնա իշխանությունը փոխելու միակ հնարավորությունը, պետության, պետականության անունից ծպտուն հանելու իրավունք են ձեռք բերել:
Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, երբ ազգակործան իշխող և մերձիշխանական կուսակցություններից և նրա պարագլուխներից յուրաքանչյուրին չի առաջադրվում պետության բռնզավթման մեջ անհատական մեղավորության վերաբերյալ իրավական հետևանք առաջացնող քաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր՝ Հայաստանը սպանած, հարստահարած, կեղեքած նախկին զինվորականները, ԱԱԾ-ականները դուրս են գալիս սեփական պետության և ժողովրդի դեմ՝ պետությունն ու պետականությունը փրկողների պատմուճանը հագած:
Մարդիկ, ովքեր հետևողականորեն բանակից վերացրել են հետախուզությունը, ռազմավարական պլանավորումը, ովքեր եղել են բանակում գողական բարքերի հովանավորները, ովքեր անձնական պատասխանատվություն են կրում բանակում ինքնասպանությունների և սպանությունների համար, ովքեր որակյալ և արդիական զորամաս և խրամատ կառուցելու փոխարեն Հայաստանում և արտերկրում վիլաներ ու առանձնատներ են կառուցել, ովքեր արդիական և նոր սպառազինություն ձեռք բերելու փոխարեն բանակի վզին են փաթաթել և հովանավորել աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող Պատրոն Դավոյի նման հանցագործներին, նրանք, ովքեր արցախյան վերջին պատերազմում նույնիսկ անցնում են դավաճանական տարբեր դրվագներով հարուցված քրգործերով այսօր պետության և պետականության անունից խոսելու իրավունք են վերապահել իրենց:
ԱԱԾ-ականները, ովքեր 25 տարի երկրում արտաքին վտանգներ չեզոքացնելու, դրանց դեմ արդյունավետ պայքար մղելու փոխարեն, ոռոգել են ներերկրային անհանդուրժողական մթնոլորտը, նրանք, ովքեր թույլ են տվել, որ երկրում Հոկտեմբերի 27 տեղի ունենա, նրանք, ում համար 1998-2008թ.թ. քաղաքական սպանությունները՝ գլխավոր դատախազի սպանությունը, Ռազմական ոստիկանության պետի սպանությունը, ՆԳ փոխնախարարի սպանությունը, ԱԺ նախագահի և փոխնախագահների սպանությունը, վարչապետի և մյուսների սպանությունը ոչ թե հրաժարականի, այլ պաշտոնի առաջխաղացման առիթ են դարձել, այսօր խոսում են պետության և պետականության մասին:
Նրանք, ովքեր ամեն ինչ արել են, որ Հայաստանում առնվազն 25 տարի նորմալ ընտրություն տեղի չունենա, որ երկրում հեղափոխությունը դառնա իշխանությունը փոխելու միակ հնարավորությունը, պետության, պետականության անունից ծպտուն հանելու իրավունք են ձեռք բերել:
Հայաստանի քաղաքացին մեն-մենակ է մնացել մի վիճակում, երբ դատարան չկա, ԱԱԾ չկա, նորմալ ոստիկանություն և բանակ, անվտանգության մարմիններ չկան, մատերի վրա հաշվված ադեկվատ իշխանավորներ կան միայն, կան բազմաթիվ զինված բանդաներ, մնացածի մասին չթվարկեմ… այս պայմաններում այնքան գործ կա անելու, բայց աշխատել ցանկացողների սով է ու սրա համար, այս մեծ բացթողումի համար, արհավիրքի հասցրած այս ամբարտավանության և հանցավոր անգործության համար մենք բոլորս, անխտիր բոլորս, պետությունը, իշխանությունը, ընդդիմությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, կախյալ և անկախ պատգամավորներս շատ, շատ թանկ ենք վճարելու»: