Գործող իշխանությունը պետք է հեռանա, բայց անթույլատրելի եմ համարում դեպի Եռաբլուր Սգո երթին խոչըդոտելը․ Արսեն Սարդարյան

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անթույլատրելի եմ համարում դեպի Եռաբլուր Սգո երթին խոչըդոտելը։

Ինքս գտնում եմ, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովրդի մի հատվածին պետք է արգելել սրբավայր այցելելը քաղաքական հայացքներից ելնելով։

Քաղաքական պայքարը պետք է ունենա իր կանոնները, որևէ դեպքում ազգային կերպարը չպետք է կորցնենք, ազգային սրբությունները չպետք է օգտագործվեն որպես խաղաքարտ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել