Մեկնարկել է Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների երեքամյա ծրագիրը․ ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերի 11,000-ից ավելի խոցելի անձանց համար կընդլայնվեն սոցիալական տարաբնույթ ծառայություններից և սոցաջակցության նպաստներից օգտվելու հնարավորությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա ծրագիր ՀՀ 5 մարզի համար։

Շահառու ընտանիքների համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները, ազատ աշխատաշուկայում որոնել նոր հնարավորություններ, վերամասնագիտանալ և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։

«Մեկնարկվում է մի ծրագիր, որի ձաչափն ինքնին խոսում է և ՛ քաղաքականությունների ուղղվածության, և ՛ իրականացման մոտեցումների, այն է՝ բազմակողմ համագործակցության մասին։ Ծրագրի իրականացման առանցքում տեղական մասնագիտական ներուժն է՝ Հայաստանի սոցիալական աշխատողների համայնքը։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է քաղաքացու սոցիալական ակտիվացման, սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման քաղաքականությունների առաջնահերթությունները»,- մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի ամբողջական մոտեցումներն ու առաջնահերթությունները, վերջնական արդյունքին հասնելու նախապայմանները։

Ծրագրով նախատեսվում է սոցիալական բազմաբնույթ ծառայությունների տրամադրում ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի փորձագետներն ընդգծել են`  հետպատերազմյան իրողություններն՝ իրենց սոցիալ-տնտեսական հետևանքներով, ավելի մեծ մարտահրավերներ են ստեղծել հասարակության և պետական ինստիտուտների համար:

Միջազգային գործընկերներն ևս կարևորել են մեկնարկվող ծրագրի անհրաժեշտությունը, որը խթանելու է հասարակության անապահով մարդկանց կյանքի որակի բարելավումն ու բարեկեցության մակարդակի բարձրացումը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել