Սյունիքի մարզպետարանը հայտնում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»։