Սյունիքի մարզի Սեթանց գյուղը մի ժամից կանցնի Ադրբեջանին․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրել է․ «ՀՀ Սյունիքի մարզի Սեթանց գյուղը մի ժամից կանցնի Ադրբեջանին։ ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են մեր պետությունը տանել դեպի անդունդ»։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։

«Այս բոլոր տարածքները մինչեւ 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- ասում է Գեւորգ Փարսյանը։

«Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը հիմա Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է»․-այս մասին հայտնել է Գեղամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել