Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի ոչ ակնհայտ դիտարկում։
Սյունիքի դեպքերը, շիրակցի գերիների թեման, Պուտինի ու Ալիևի վերջին հայտարարությունները՝ մեկ ի պաշտպանություն Նիկոլի, մեկ մեղադրանքով լեցուն, 17-ի ռեվերանսները, Նիկոլի հայտարարությունները սրանք լրիվ մանիպուլյացիոն դիվերսիաներ են մեզ շեղելու իրական խնդրից։
Թուրքերը սկսել են տեղակայվել և ռազմաբազաներ կառուցել Աղդամում (Ստեփանակերտից 10 րոպե), բոլոր կարևոր ստրատեգիական բարձունքները ադրբեջանցիք վերցնում են հանգիստ, առանց կռվի։
ՊԲ ն կորցրել է անձնակազմի մոտ 20% ը պատերազմում։ Հիմա էլ Հայաստանում նոր տեռոր են կազմակերպում՝ ծնողներին տանելով Արցախ, որ իրենց ժամկետային զինծառայող որդիներին ուժով հետ բերեն Հայաստան՝ ՊԲ ի մոտ 70% ը։
Զորքը քանդվում ա, ու քանդում ա Հայը, արդյունքում էղածն էլ, պահվածն էլ զիջելով։
Զորքի տարհանման դեպքում կրկին ավելանալու է ռուսական զորքի քանակը Արցախում և Հայաստանում։
Արցախի մնացյալ հատվածի ճակատագիրը որոշել են թուրքերն ու ռուսները։
Հիմա էլ որոշվում ա Հայաստանի ճակատագիրը։ Ոչ մի ղեկավար էլ չի կարող կանգնեցնել պրոցեսը։
Ամբողջը միֆ է, չեմ հավատում։
Բանակի շարքերը համալրել ա պետք արագ։
Չկա բանակ, չկա պետություն և սուվերենություն։
Հ.Գ. տվյալները հավաստի են, մի քանի աղբյուրից ճշտված»։