Գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր են քննարկել ՄԻՊ-ը և Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել