Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով. Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Մեծ թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում… Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերավարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը…

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը… Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք … Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում… Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել