Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ՝ անցանելի է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել