Ապրիլի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 245-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորակը: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net