Մայրը և երկու որդիները սուր սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 15-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Հայկուշ Մարգարյանը և որդին` 2008 թ. ծնված Քաջիկ Սարգսյանը:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը և Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետևանքով թունավորվել են:

Նույն օրը, ժամը 22.00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաև Հ. Մարգարյանի մյուս որդին` 2009 թ. ծնված Նարեկ Սարգսյանը:

Կատարվում է հետաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել