Ապրիլի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 22-ամյա Լուիզա Խաչատրյանը: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Խաչատրյանի 3-ամյա դուստրը միացրել է խոհանոցի գազօջախը, ինչի հետևանքով Լ. Խաչատրյանը թունավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net