Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված և ազատ արձակված Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը. «Այս ձերբակալությունը Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետ որևէ կապ չունի, բայց նպատակը արհեստական կապ ստեղծելն է: Նախկինում վիճաբանություն քաշքշուք է եղել, բայց հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը կարճվել էր: Այժմ խուլիգանություն կատարելու կասկածանով ձերբակալել են»:
Տեղեկացնենք, որ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ նրա եղբայր Արտակ Պետրոսյանն ազատ էր արձակվել:
Աղբյուրը` Իրավաբան.net