Ապրիլի 15-ին, ժամը 18.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից, քաղաքացին նույն օրը, ժամը 23.45-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net