Արամ Մինասյանին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմեն Կարապետյանի (անունը փոխված է) հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. դեկտեմբերի 19-ի` ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի X թաղամասի X փողոցի թիվ X հասցեում գտնվող, Մարինե Հովհաննիսյանին պատկանող առանձնատուն և այնտեղից հափշտակել 239.500 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի կենցաղային իրեր, հինգ հատ հավ և մեկ հատ սիրամարգ:
Այսինքն, Արամ Մինասյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Բացի այդ. նա նախնական համաձայնության գալով Արմեն Կարապետյանի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 02.00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի X փողոցի թիվ X հասցեում գտնվող առանձնատանը կից խոհանոց ու ավտոտնակ և այնտեղից հափշտակել է խոշոր չափ համարվող` 782.260 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի կենցաղային իրեր և 3 ճագարներ:
Այսինքն, Արամ Մինասյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով:
Չբավարարվելով նշվածով` Արամ Մինասյանը 2012 թվականի հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Նոր-Նորքի Հյուսիսային թաղամասի X հասցեում գտնվող ,,Կիլիկիա,, սրճարան և այնտեղից գողացել ընդհանուր 400.000 ՀՀ դրամ արժողության կենցաղային իրեր:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net