Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վարդգես Ն.-ի և Ներսես Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված ժամանակ ապօրինի փեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող «Automat pistolet DVO CAC 635 F Dusek Opocno» տեսակի ատրճանակ և 2012թ. ինքնությունը չպարզված անձանց հետ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գործող «Քուլ» կարաոկե ակումբի մոտակայքում վերոհիշյալ հրազենի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:
Ներսես Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Չարենցի փող. թիվ 10 հասցեում գործող «Քուլ» կարաոկե ակումբի հարևանությամբ հանրավտանգ եղանակով`«L15674» համարի որսորդական հրացանով, մեկ կրակոց է արձակել մոտակայքում կայացված Ալինա Մ.-ին պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին և դիտավորությամբ վնասել Ալինա Մ.-ի գույքը` վերջինիս պատճառելով զգալի չափի` 400.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործով մեղադրյալ Վարդգես Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ներսես Ս.-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net