ԱՀ ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է․

«Հարգելի հայրենակիցներ՝
Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։

Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձիք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել