ՀՀ սոցապ նախարարի տեղակալն այցելել է «Բարրի Թրեյդ», «Կամար» և «Ինտերօրթո» կազմակերպություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրող «Բարրի Թրեյդ», «Կամար» և «Ինտերօրթո» կազմակերպություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և կարևորվել է որակյալ ծառայություննների ապահովմանը, տրվող պարագաների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների նորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Տաթևիկ Ստեփանյանը նաև զրուցել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստացող շահառուների հետ, լսել աջակցող միջոցների որակի վերաբերյալ նրանց կարծիքները։

Ի դեպ, 2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական հավաստագրերի միջոցով տրամադրվել 11, 561 աջակցող միջոց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել