ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նշվում է, որ որոշումը կայացրել է դատավոր Արտակ Թադևոսյանը։
Ավելի վաղ Պողոսյանը Իրավաբան․net-ին հայտնել էր, որ Այվազյանը ձերբակալվել է ամսի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների՝ վարչապետի օծանելիքի ու ժամացույցի հայտնի քրեական գործով։
Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը 2001 թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով էր նշանակվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար։
2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։