Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը․ Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Մերոնք» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ ասել է․

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Սա շատ մեծ աղետ է, Ս-300-ը հենց առաջին օրը խփվեց էդ 15 րոպեում։ Դրանից հետո հրետանին կարկուտի պես սկսեց թափել երեխեքի գլխին ամբողջ ռազմաճակատով, բայց գլխավոր երկու ուղղություններն էին՝ Թալիշ- Մատաղիսի և Հորադիսի ուղղությունները»։

Խոսելով պաշտպանության կազմակերպման մասին՝ Բաբայանն ասել է․

«Պաշտպանություն կազմակերպել մի տարածքում, որտեղ ազատ է ամբողջը, պետք է լուրջ զորք ունենալ, որ հնարավոր լինի կազմակերպել պաշտպանությունը։ Իսկ մեր կողմը ընդհանրապես պատրաստ չէր դրան։ Արցախում երբ պիտի հավաքվեր ամբողջ ՄՈԲ ռեսուրսը՝ 17500, իսկ առաջին փուլում՝ 7500-8000, առաջին փուլը 90%-ով կատարվել է, դրանից հետո չի կատարվել, որովհետև պետությունը պետք էր ռազմական դրության մեջ պահել, ինչը չի կատարվել, և եղել է նաև ազատ տեղաշարժ»։

Նրա խոսքով՝ հետո, երբ ստուգել են, թե այդ 8000-ից ինչքանն են զորքերում, մոտ 3000-ը բացակայել են։

«Հայաստանը, որ պետք է տար 11000-ից ավելի ՄՈԲ ռեսուրս, տվել է 6-7 հազար»,- նշել է նա։

Սամվել Բաբայանի խոսքով՝ անթույլատրելի է, երբ արցախցին չի մնում, չի կռվում Արցախում․ «Այդ դեպքում ինչքան էլ մենք անենք, չի ստացվելու»,- ասել է Սամվել Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել